
ArmDoc Armenian
Documentary Association
Seg Kirakosyan
Imagicus Production
Director of Documentary films

Սեգ Կիրակոսյան վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է, պրոդյուսեր և հետազոտող։ Նա ստացել է բակալավրի և մագիստրոսի կրթություն Վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի մասնագիտությամբ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում (2006–2013)։ Սեգ Կիրակոսյանի ավելի քան 10 վավերագրական ֆիլմեր հեռարձակվել են ազգային և միջազգային հեռուստաընկերություններով։ Նրա նոր ֆիլմը՝ «Մաքրագործում», նախատեսվում է թողարկել 2025 թվականին։ Այն նկարահանվել է շուրջ 10 տարվա ընթացքում՝ ավելի քան 15 երկրում։ Ներկայումս Սեգ Կիրակոսյանը դոկտորական հետազոտություն է իրականացնում Լյուքսեմբուրգի համալսարանում՝ թեմայով՝ «Նյութական սահմանափակումների առաքինություններն ու արատները վավերագրական ֆիլմի էսթետիկայում (լյուքսեմբուրգյան և հայկական վավերագրական ֆիլմերի հիման վրա)»։ 2015 թվականին նա հիմնադրել է Doctor Cinema երիտասարդական կենտրոնը, որն իրականացնում է միջազգային կրթական ծրագրեր վավերագրական կինոյի ոլորտում և աջակցում է երիտասարդ կինոգործիչներին միջազգային համատեղ արտադրություններում։ Նա նաև հանդիսանում է վավերագրական ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Imagicus Production ընկերության հիմնադիրն ու սեփականատերը։