top of page
  • Facebook
  • Instagram
  • Facebook

Inesa Asatryan

independent

Director

independent

Ես Ինեսա Ասատրյանն եմ՝ կինոռեժիսոր և սկսնակ պրոդյուսեր։ Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժինը։ Աշխատել եմ գովազդային և կինոարտադրություններում՝ որպես ռեժիսորի ասիստենտ, ինչպես նաև միջազգային կինոդիստրիբուցիայի ոլորտում։ Ներկայումս աշխատում եմ «Արտո» վավերագրական ֆիլմի վրա՝ նվիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին, որի ռեժիսորն ու պրոդյուսերն եմ։ Միաժամանակ որպես հայաստանյան գծային պրոդյուսեր ներգրավված եմ «Seeds of the Same Pomegranate» («Նույն նռան հատիկները») վավերագրական լիամետրաժ ֆիլմի արտադրության մեջ։ Ֆիլմն անդրադառնում է Հայաստանի, Թուրքիայի և սփյուռքի միջև ինքնության, հիշողության ու պատկանելության թեմաներին։ Նախագիծը ներկայացվել է Ստամբուլի կինոփառատոնի Köprüde Buluşmalar հարթակի Work in Progress ծրագրում և արժանացել գունային շտկման հետարտադրական մրցանակին։ Իմ մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են հեղինակային և դիտողական վավերագրական կինոն, միջազգային համատեղ արտադրություններն ու ֆիլմերի միջազգային փառատոնային առաջխաղացումը։

Contact:

logo ArmDoc_edited.jpg

© All right reserved, 2026

bottom of page