
ArmDoc Armenian
Documentary Association
ԵվրասիաԴոկ 2026 հայկական աշխատարան
Վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարան
Երևան, Հայաստան, ապրիլ - հունիս, 2026թ․

Դասընթացի մասին
Աշխատարանի առաջնային նպատակներից է զարգացնել Հայաստանում վավերագրական ֆիլմարտադրության ոլորտը և նպաստել եվրոպական երկրների հետ համատեղ արտադրություններին։ Նախապատվությունը տրվելու է սկսնակ հեղինակներին կամ այն հեղինակներին, ովքեր միջազգային համարտադրության փորձ չունեն։
Դասընթացների ժամանակ ինտենսիվ աշխատելու ենք Ձեր ֆիլմի նախագծի սցենարական կառուցվածքի, մտահղացման, ինչպես նաև նախագծի փաթեթը կազմելու և այն լավագույնս ներկայացնելու վրա։ Պետք է պատրաստ լինել ժամանակ տրամադրել, գրել ու մտածել նախագծի մասին, ինչպես նաև նկարահանումներ կատարել։ Դասընթացի օրերը բաշխվելու են ապրիլից հունիս՝ շաբաթ-կիրակի օրերին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 12 օր դասերի և հանդիպումների համար։ Մի քանի հանդիպում էլ լինելու է Դիլիջանում (մոտ 4 օր)։
-
Աշխատարանի համար ընտրվելու են միայն լիամետրաժ ստեղծագործական վավերագրական նախագծեր (creative documentary)
-
Ստեղծագործական վավերագրությունները այն վավերագրական ֆիլմերն են, որտեղ բացի իրականությունից կա նաև հեղինակի հստակ մոտեցումը և ասելիքը, տեսանկյունը։ Նման վավերագրական ֆիլմերն ունեն ավելի հեղինակային մոտեցումներ՝ սցենարական կառուցվածքից սկսած վիզուալ/հնչունային մոտեցումներով ամփոփված։
-
Աշխատարանը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով Երևանում հայերեն լեզվով (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, ֆիլերի դիտման ժամանակ հնարավոր է լինեն ֆիլմեր անգլերեն ենթագրերով)։
Դիմել կարող են առնվազն 18 տարին լրացած անձինք, ովքեր կարող են դասընթացի ընթացքում ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը (ոչ առցանց)։ Մարզերից հետաքրքրված մասնակիցները պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության ծախսերը։
Նախատեսվում է հանդիպումներն անցկացնել ապրիլից հունիս շաբաթ-կիրակի օրերին 12 oր ինտենսիվ աշխատանքով՝ ողջ օրվա կտրվածքով։ Աշխատանքները լինելու են թե՛ խմբային, թե՛ անհատական։ Դասընթացները ժամանակատար են լինելու, հագեցած գործնական առաջադրանքներով և ֆիլմերի դիտում-քննարկումներով։ Բացակայությունները դիտարկվելու են շատ խստիվ․ մենք ակնկալում ենք մասնակիցների ներկայությունը բոլոր հանդիպումներին։ 3 և ավել բացակա ունեցող մասնակիցը կամ դուրս կմնա հետագա ընթացքից կամ առնվազն չի կարողանա մասնակցել փիչինգներին։
Կիսատ կամ թերի հայտերը չեն դիտարկվելու։ Ընտրող հանձնաժողովը չի պարտավորվում պատճառաբանել ընտրությունը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակագրությամբ։
Եթե հետաքրքրում է, կարող եք մասնակցել օնլայն տեղեկատվական հանդիպմանը, մարտի 21-ին, ժամը 15:00` գրանցվե՛ք այստեղ։

Դիմումների վերջնաժամկետը մարտի 25, 2025
Դասընթացի համար ընտրվելու է 6 նախագիծ, հետևաբար նաև մասնակիցներ։ Ընտրությունը կհայտարարվի ոչ ուշ քան ապրիլի 2-ին։ Ընդունելության մասին տեղեկացնող նամակի հետ կլինի նաև հիմնական դասընթացների ժամանակացույցը, որը կօգնի մասնակիցներին ճիշտ պլանավորել իրենց ժամանակը և այլ զբաղվածությունը։
Դասընթացի ավարտին նախատեսվում է փիչ (նախագծերի ներկայացման միջոցառում) կազմակերպել, որտեղ նախատեսվում են նաև մրցանակներ՝ թե՛ դրամական, թե՛ խրախուսական։
Դասընթացին դիմելն անվճար է, բայց ընտրված մասնակիցները պետք է վճարեն դասընթացի համար միանվագ 30․000 ՀՀ դրամ, կամ ամեն ամիս 12․000 դրամ (ընդհանուր՝ 36.000 դրամ)։ Առավելագույնը երեք հոգի կարող է ստանալ վարձավճարի զեղչ կամ լիարժեք չեղարկում, որի համար անհրաժեշտ է դիմել առանձին նամակով ԱրմԴոկ վավերագրողների հայկական ասոցիացիային armdocngo@gmail.com հասցեին։ Վարձավճարներն ուղղվելու են միայն մրցույթին և մրցանակային ֆոնդին։
Դասընթացը հնարավոր է դարձել մի շարք կազմակերպությունների և անհատների աջակցության շնորհիվ․ առաջին հերթին տարիներ ի վեր ԵվրասիաԴոկի ամենամեծ ու ամենահավատարիմ աջակիցը Հայաստանում Ֆրանսիական դեսպանատունն է՝ այս պահին ի դեմս Ֆրանսիական Ինստիտուտի, մեր մյուս մեծ աջակիցը այս տարի ԿԳՄՍ նախարարությունն է և, իհարկե, Ֆրանսիայից ԴոկՄոնդ կազմակերպությունը։ Հայաստանում դասընթացնն իրականացնող կազմակերպությունն է ԱՓ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, համագործակցելով ԱրմԴոկ Վավերագրողների հայկական ասոցիացիայի և ուրիշների հետ։
Դիմելու համար խնդրում ենք անցնել հղումով։

Ծանոթացեք դասընթացավարների հետ
Բոլոր դասընթացավարները EurasiaDoc ծրագրի շրջանավարտներ են, ովքեր 2025թ-ին նաև հատուկ վերապատրաստում են անցել ծրագրի առաջատար փորձագետներ Վլադիմիր Լեոնի և Սամուել Օբենի ղեկավարությամբ:

ԵվրասիաԴոկ ծրագրի մասնակից ռեժիսոր 2017, 2019 և 2023 թվականներին, ինչի շնորհիվ արդեն ավարտել է երկու վավերագրական ֆիլմ և աշխատում է իր երրորդ նախագծի վրա։
Սիլվա Խնկանոսյանը հայ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է։ Նա կրթություն է ստացել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մասնակցել է VGIK ամառային դասընթացներին։ Սիլվան աշխատել է լրագրող, օպերատոր, լուսանկարիչ և մոնտաժող տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ "168 ժամ", "Ազատություն" ռադիոկայան և Jellysmack ընկերություն։
Նրա վավերագրական աշխատանքներից առավել ճանաչվածներն են "Nothing to be afraid of" (2019) և "Far from Michigan" (2023), որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների և ցուցադրվել են հեղինակավոր փառատոներում, ինչպես DOK Leipzig, IFFR Rotterdam, RIDM (Քվեբեկ), Miradasdoc (Իսպանիա), Cinéma du Réel (Փարիզ), TIDF (Թայփեյ), FilmFestival Cottbus և Ոսկե Ծիրան։ Ներկայումս Սիլվան աշխատում է իր նոր նախագծի՝ "Second Life"-ի վրա, և շարունակվում է ստեղծել սոցիալական կարևոր թեմաներով ֆիլմեր, որոնք ունեն մեծ ազդեցություն միջազգային կինոյի ասպարեզում։